Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Իշխանության պահպանումը՝ վարչախմբի գերխնդիր

Իշխանության պահպանումը՝ վարչախմբի գերխնդիր
23.01.2026 | 17:01

Նիկոլ Փաշինյանը մի գերխնդիր ունի` ամեն կերպ պահպանել, երկարաձգել իր ձախողված իշխանությունը։ Դրան են միտված նրա բոլոր գործողությունները` Արցախը հայաթափած Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելը, Հայաստանի էներգահամակարգը Ադրբեջանի էներգահամակարգին միացնելու մտադրությունը, Ադրբեջանից էժան բենզին ներկրելը, արտերկրից նոր վարկեր վերցնելը, վատ աշխատող պաշտոնյաներին միլիոնավոր դրամների պարգևատրումները, ընդդիմադիր գործիչներին, իշխանության քննադատներին բանտեր նետելը։

Հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով որպես իշխանություն վերարտադրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը նոր, շատ ավելի մեծ զիջումներով շնորհակալություն է հայտնելու Էրդողանին և Ալիևին, Հայաստանը դսրձնելու է Արևմտյան Ադրբեջան, իրականություն են դառնալու Իլհամ Ալիևի այն խոսքերը, թե իրենք Երևան են գալու առանց տանկերի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ